Հայտնաբերեք Դեսինը

Դեսինի պատմությունը

Դեսին-Շարպյու քաղաքը գտնվում է Վելին հին շրջանի սրտում, Լիոնի հարթավայր կոչվող տարածքում, որն աշխարհագրական առումով պատկանում է Բա-Դոֆինեի երկրամասին: Տեղանքի կառուցվածքն արդյունք է քառորդային շրջանի սառցադաշտային տեղաշարժերի, ինչպիսիք տեղի են ունեցել Ալպերից մինչև Հռենոս և Սեն գետերի միացման վայրն ընկած ողջ տարածաշրջանով մեկ, իրենց հետքը թողնելով բնապատկերի վրա՝ մորենային բլուրների (Շարպյու և Մոլլար բլուրները) և ավազի ու խճի կուտակումների տեսքով: Մոնաբեռլե հրապարակում գտնվող 4 մետր երկարությամբ գրանիտե սալը, որը հայտնի է Պյեռ-Ֆրիտ անվամբ, այդ ժամանակաշրջանի մասունք է. ժամանակաշրջան, որը վերացրել է իրենից առաջ եղած մարդկության գոյության բոլոր հետքերը:

Առաջին ճանաչելի հետքերը վերաբերվում են ուշ նեոլիթի (մ.թ.ա. 2500թ.) դարաշրջանին վաղ Բրոնզե դարին (մ.թ.ա. 1800թ.):

Այնուհանդերձ, համեմատաբար խոշոր բնակավայրեր Դեսինում երևան են եկել գալլո-ռոմանական ցեղերի գալստից հետո միայն:

Ծխական համայնքից մինչև քաղաք

10-րդ դարի վերջին, ֆեոդալիզմն արդել ամուր հաստատվել էր շրջանում, և կառուցվել էին բազմաթիվ միջնադարյան պաշտպանական կառույցներ. այդպիսիներից կարելի է տեսնել Մոլերոնի ֆեոդալական հողաթմբի (11-րդ դար) գագաթին, որտեղ փայտաշեն աշտարակ էր կանգնեցվել՝ Դոմբի և Մոն-դ՛Օրի տարածքները հսկելու համար: Այդ հողաթումբը՝ արդեն իր աշտարակից զուրկ, կարելի է տեսնել Ժոնաժ ջրանցքի ափին: Այն վերակառուցվել է իր նախկին տեղից տասը մետր դեպի հարավ ընկած կետում՝ Արևելյան օղակաձև ճանապարհին տեղ տալու համար:

17-րդ դարում, Մեյզյոի ավագերեցը հիշատակել է Դեսինում ծխական համայնքի գոյության մասին. այն հավանաբար առաջացել է 5-րդ կամ 6-րդ դարում: Հոգևորական դասը, որը միջին դարերում մեծ հեղինակություն էր վայելում, Դեսինում ուներ obռance (թեմի կողմից կառավարվող եկեղեցապատկան կալվածք), իսկ Շարպյույում՝ պրիորություն (փոքր վանք):

1789թ. Ֆրանսիական հեղափոխության տարիներին, հին ծխական համայնքները փոխարկվեցին քաղաքների՝ երբեմն միավորվելով այլ համայնքների հետ: Այդպես եղավ նաև Դեսինի ու Շարպյուի դեպքում, որոնք էլ կազմում են այժմյան քաղաքը: Այս քաղաքը և Վելին շրջանի մնացած մասը միասին դարձան նոր՝ Իսեր կոմսության (dռpartement) մասը:

Արդյունաբերական զարգացումը

19-րդ դարի վերջին, Դեսինը ծայրամասային քաղաք էր, որի վրա արդյունաբերական հեղափոխությունը սոսկ աննշան ազդեցություն էր ունեցել: 1876թ., բնակչության թիվը կազմում էր 1047 մարդ, որի 60%-ը զբաղված էր գյուղատնտեսության հատվածում: Տեղական տնտեսությունը հիմնված էր շուկայական այգեգործության վրա, և այնպիսի տպավորություն էր, թե Դեսինը կոչված է բնակավայր դառնալու այն լիոնցի բուրժուաների համարի, ովքեր առավել խաղաղ շրջապատ են փնտրում:

Սակայն, 1881թ. երկաթուղու (Լիոնի արևելյան գիծը) երևան գալով, ինչպես նաև քաղաքը միակ կամրջով իրար կապված երկու մասերի բաժանող Ժոնաժ ջրանցքի կառուցման (1895) շնորհիվ, քաղաքը փոխակերպվեց՝ ոչ միայն զուտ ֆիզիկապես, այլ նաև շինարարություններում աշխատելու եկած բանվորների ժամանմամբ: Այս փոփոխությունները հանգեցրին նոր ծառայությունների՝ հրշեջ ջոկատի և փոստատան ստեղծմանը:

20-րդ դարի սկզբին, Լիոնի արդյունաբերական զարգացումը շարունակեց ծավալվել դեպի արևելք, ներառելով Դեսինը: 1907թ., Դեսինում հիմնադրվեց Sociռtռ des Films կազմակերպությունը, որը հետագայում՝ 1912թ. գնվեց Gifrer ընկերության կողմից. վերջինս այսօր էլ Դեսինում շարունակում է հիմնականում դեղագործական արտադրանք թողարկել:

1922-ից մինչև 1925թ., S.L.S.A-ն («Լիոնի արհեստական մետաքսի ընկերություն») արտադրություն ծավալեց Դեսինում, կառուցելով շատ խոշոր գործարան և բնակելի շենք՝ 1000 բանվորի համար, ինչպես նաև դպրոց ու եկեղեցի: 1921-ից մինչև 1931թ., բնակչության թիվն աճեց 328%-ով, կազմելով 6842 մարդ: Նորաբնակները հիմնականում տեղավորվում էին հին գյուղի ու քաղաքի կենտրոնում:

Գյուղից՝ քաղաք


Քաղաքի նոր գլխավոր ճանապարհը Ժան Ժորեսի պողոտան է: Քաղաքապետարանը 1932թ. «իջավ» բլրի ստորոտը՝ տեղավորվելով նորակառույց շենքում: Պատմական կենտրոնից գործարար կենտրոնի վերածվելը տեղի ունեցավ բավական հապշտապ, ինչի հետևանքով բնակելի տարածքները մեծ մասամբ ցաքուցրիվ ու անկանոն էին տեղաբաշխված: 1930-ականների տնտեսական ճգնաժամը խաթարեց զարգացման ընթացքը, ինչւ հետևանքով տեղի ունեցավ բնակչության թվի թեթև նվազում (6078՝ ըստ 1936թ. մարդահամարի տվյալների), սակայն քաղաքային իշխանությունները շարունակեցին զարգացնել տեղական հատվածի զարգացումը՝ երբեմնի ընդլայնմանը համապատասխանելու նպատակով:

1957 և 1958 թվականներին կառուցվեց երկու խոշոր գործարան (NORMACEM և SARB), մինչդեռ Sociռtռ Lyonnaise de Textiles (նախկին S.L.S.A.) ձեռնարկությունը փակվեց 1959-ին: Մի քանի տարի անց, նրա շինություններն ու բնակելի շենքերը գնվեցին RhՒne-Poulenc ընկերության կողմից:.

1954-ից 1962թ., բնակչությունը կրկին ավելացավ. տարեկան աճը կազմում էր 5-ից 6%. 1965թ., դեսինն ուներ 12՛849 բնակիչ: 1960-ականներին, սկսեցին հայտնվել առաջին բարձրահարկ բնակելի շենքերը:

1968թ. Դեսինը Իսերի շրջանի կազմից անցավ Հռենոսի շրջանի կազմը, 1969թ. միանալով Մեծ Լիոնի Քաղաքային համայնքին:

1970-ական և 80-ական թվականներին ընթացող շինարարության արդյունքում, Դեսինն ունեցավ նոր թաղամասեր՝ Պրայնե II-ն իր մեծ բնակելի շենքերով, Շամ-Բլանկը, Բոննեվյուն, Մոնաբերլե նոր թաղամասը և նրա մասնավոր տները:

1990-ականներին, քաղաքի կենտրոնում խտությունն ավելի մեծացավ՝ Rue de la Rռpublique-ի և Ֆրանսուա Միտերանի հրապարակում շենքերի կառուցման արդյունքում: 1999-ին, Դեսինի բնակչությունը կազմեց 24՛193 մարդ:

21-րդ դարի սկզբին, Դեսինը շարունակեց համաչափ զարգացման միտումը, կենտրոնի համար ունենալով նոր ծրագիր: Կենտրոնին մեծ օգուտ կբերի 2006-ի վերջում գործարկվելիք LEA հանրակառքային երթուղին: