Հայտնաբերեք Դեսինը

Հայտնաբերեք Դեսինը

Լիոնի ստորին հատվածից 10 կմ հեռավորության վրա՝ Լիոնի Սենտ-Էքզյուպերի միջազգային օդանավակայանի և TGV ճեպընթաց գնացքի կայարանի մերձակայքում գտնվող Դեսին քաղաքը 1700 հեկտար (4200 ակր) տարածություն է զբաղեցնում Լիոնի հարթավայրում, Բա-Դոֆինեի ալպիական հատվածի ստորոտում:

Dռcines vue du cielՔաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 176-ից 237 մետր՝ ջրասառցադաշտային սարահարթին նայող մորենային բլրի գագաթամասում:

Դեսինն իրենից ներկայացնում է որակյալ կենսակերպի միջավայր՝ իր բազմաթիվ զբոսայգիներով ու պարտեզներով, ինչպես նաև Գրան Լարժ լճով, որը առագաստանավակների ու ձկնորսության սիրահարների համար ամենագրավիչ վայրն է:

Քաղաքը հատում է Ժոնաժ ջրանցքը, որը սկիզբ է առնում Հռենոսից ու Ռիզե գետակից, որի մերձակայքը սքանչելի վայր է հետիոտն կամ հեծանվային զբոսանքների համար:

Դեսինի հյուսիսային հատվածն ընկած է Միրիբել-Ժոնաժ զբոսայգում, որտեղ հարմարություններ ու տարածքներ են տրամադրված բացօթյա մարզական ժամանցի բոլոր տեսակների համար:

Համերաշխության ու մտավոր զարգացման իր ոգով հայտնի, Դեսինը պահպանել է հավասարակշռությունն ինչպես տնաշինական տարբեր ոճերի, այնպես էլ կառուցապատված ու ազատ տարածքների միջև:

Դինամիկ տնտեսություն և ակտիվ գործարար կազմակերպություններ ունեցող այս քաղաքն առաջատար դեր ունի Լիոնի արևելյան քաղաքային հատվածի զարգացման գործում:

"Լը Թօպօկան" մշակութային կեդրոնը կ՛ընդունի դէպքեր որ կը յարուցանեն ժողովուրդի հետաքրքրութիւնը Լիոնի շրջանակէն դուրս նոյնիսկ եւ նոր լող-աւազանի կեդրոն մը բացուեցաւ հոկտեմբեր 2005-ին

:Քաղաքի կենտրոնում վերակառուցման ու բարենորոգման աշխատանքներ են ընթանում՝ Մեծ Լիոնի Քաղաքային համայնքի հետ իրագործվող համատեղ ծրագրի շնորհիվ: Կենտրոնը մեծապես կշահի 2006-ին գործարկվելիք նոր հանրակառքի երթուղուն միանալուց, ինչը թույլ կտա, դեսինցիների կենսամակարդակը բարելավելուց բացի, իրագործել նաև քաղաքի համար կարևոր նպատակներ: